Մոսկվայի զորամասերից մեկի հրդեհի պատճառով ՌԴ ԶՈւ սպա է մահացել

ՌԴ զինված ուժերի՝ Մոսկվայում տեղակայված զորամասերից մեկում մարտի 5-ին հրդեհ է բռնկվել։ Դրա հետևանքով մահացել է զորամասում ծառայություն անցնող սպաներից մեկը։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերին, հենց այդ զորամասի տարածքում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզական վարչության գրասենյակը։

Հայտնի է նաև, որ հրդեհը կարողացել են մարել Մոսկվայի ժամանակով առավոտյան միայն 06։00-ի սահմաններում։ Այրվել է մոտավորապես 200 մ² տարածք։ Ներկա դրությամբ հրդեհի պատճառներն անհայտ են, դեպքի վայրում աշխատանքներ են տանում ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողովի անդամները։ Չի հաղորդվում նաև մահացած սպայի անունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *