Էրեբունի օդակայանը վերանորոգումից հետո ստացել է ՄիԳ-29 կործանիչներ

Հայաստանի Էրեբունի ռազմական օդակայան են փոխանցվել ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչների մեկ խմբաքանակ՝ հիմնարար վերանորոգումից հետո։

Ան-22 բեռնատար ինքնաթիռից իջեցնում են ՄիԳ-29 կործանիչները «Զվարթնոց» օդանավակայանում

Ան-22 բեռնատար ինքնաթիռից իջեցնում են ՄիԳ-29 կործանիչները «Զվարթնոց» օդանավակայանում

Այս մասին հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլյը։
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Էրեբունի օդակայանում իրագործվում է 4-րդ սերնդի ՄիԳ-29-ի ընդունման գործընթացը։
Հայտնի է նաև, որ մինչև Էրեբունի հասնելը, 2014-ի սկզբից մինչ օրս այս կործանիչներն օդում ավելի քան 50 մանևրներ են իրականացրել ինչպես անհատական, այնպես էլ խմբային, 500-8 հազար մ բարձրության սահմաններում։
Հավելենք, որ Էրեբունի ռազմական օդակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ Էրեբունիում են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։
Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարի կեսերին հայտնի էր դարձել՝ Էրեբունի օդակայանում մեկնարկել են ռազմական և հատուկ նշանակության օբյեկտների կառուցման աշխատանքները։ Դրանք նախատեսված են լինելու ռազմական ավիացիայի օդաչուների համար։
Առաջին փուլում կառուցվելու են ուղղաթիռների խմբային կայանման տեղեր, շարժիչների փորձարկման հարթակներ, թռիչքային, տեխնիկական սպասարկման, վերելք-վայրէջք ուսանելու հարթակներ։ Բացի այդ, այս փուլում նախատեսվում է ջրատար ցանցի և կոյուղային համակարգի, շվաքարանի, պահեստների կառուցումը։
ՄիԳ-29-ն առաջին թռիչքը կատարել է 1977-ին, շահագործման է հանձնվել 1983-ին, հիմնական շահագործողներից են ՌԴ-ն, Ուկրաինան, Բելառուսը, Բուլղարիան, Վիետնամը, Իսրայելը, Հնդկաստանը, Թուրքմենստանը, Իրանը, ինչպես նաև Ադրբեջանը, որի ռազմաօդային ուժերն ունի 13 միավոր ՄիԳ-29, 2 միավոր ՄիԳ-29ՈւԲ, որոնք վերանորոգվել են Ուկրաինայում։
Ինքնաթիռի անձնակազմը 1-2 հոգի է, երկարությունը՝ 17.32 մ, թևի բացվածքը՝ 11.36 մ, բարձրությունը՝ 4.73 մ, առավելագույն արագությունը՝ 2450 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *