Վրաստանում զինծառայող է ինքնասպան եղել

Մարտի 3-ին Վրաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, շարքային Իմեդ Մուրվանիձեն ինքնասպանություն է գործել արձակուրդի ժամանակ։ Դեպքի կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության Ախալցխայի շրջանային ղեկավարությունն արդեն հետաքննություն է տանում «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զինծառայողը ծնվել էր 1993 թվականին, սկսել է ծառայությունը Վրաստանի զինված ուժեր 2013 թվականին։ Նա պետք է զորամաս վերադառնար այսօր՝ մարտի 4-ին։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցել է զինծառայողի հարազատներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *