Իրանը ներկայացրել է իր նոր հակատանկային հրթիռային համալիրը

Իրանի Իսլամական Հանրապետությունը մարտի 1-ին ներկայացրել է սեփական արտադրության Zulfiqar հակատանկային հրթիռային համալիրը։ Համալիրը հանրությանը ներկայացվել է Իրանի զինված ուժերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար նախատեսված ցուցահանդեսին։ Ցուցադրությանը ներկա է եղել նաև նախագահ Հասան Ռոուհանին։

Ինչպես հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը, Zulfiqar-ը (Զուլֆիքար) ստեղծվել է իրանական Iran Electronics Industries ընկերության և Իրանի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի համատեղ ջանքերով։ Իրանական աղբյուրների վկայությամբ՝ Zulfiqar-ը կրում է հեռահար ազդեցության նոր սերնդի հրթիռներ, որոնք ունակ են խոցել շարժական թիրախներ նաև եղանակային վատ պայմանների դեպքում։

Zulfiqar-ը, ըստ ստեղծողների, կարող է խոցել տանկերի, զրահապատ մեքենաների պաշտպանիչ զրահները, այն ունի լազերային նշանառության համակարգ։ Այնուհանդերձ, այս պահի դրությամբ Zulfiqar-ի հավանական սերիական արտադրության վերաբերյալ ոչինչ հայտնի չէ։

Հավելենք նաև, որ Իրանի ռազմարդյունաբերության նախարարության կազմակերպության նույն ցուցահանդեսին ներկայացվել են կապի նոր միջոցներ, արբանյակային սարքավորումներ, ՀՕՊ-ի կառավարմամբ նոր արբանյակային հրթիռներ, ռազմածովային նշանակության սարքավորումներ և այլ տեղական արտադրանք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *