Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության պայմանագիրը փոխանցվել է ՌԴ նախագահի վավերացմանը

Ռուսաստանի կառավարությունը վավերացրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը՝ հավանություն տալով այն երկրի նախագահի վավերացմանը փոխանցելու որոշմանը։

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Պայմանագիրը ենթադրում է կողմերի փոխգործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում։

Շեշտված է, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով։

Ընդ որում, պայմանագիրը հնարավորություն է տալիս առանձին պայմանագրեր կնքել ոչ միայն ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտ-կազմակերպությունների, այլև այն ընկերությունների հետ, որոնք ռազմական նշանակության արտադրանքի արտաքին առևտրի իրավասություն չունեն։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն որոշում էր ընդունել վավերացնելու սույն պայմանագիրը 2013-ի դեկտեմբերին։

Հավելենք նաև, որ պայմանագրի շրջանակներում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում օկրուգի հրամանատարության կողմից կազմավորվելիք Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիան։

Պլանով նախատեսված բոլոր ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել ընթացիկ տարում։

One response to “Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության պայմանագիրը փոխանցվել է ՌԴ նախագահի վավերացմանը

  1. Pingback: Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության պայմանագիրը փոխանցվել է ՌԴ նախագահի վավերացմանը | Podcast.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *