Ռուսաստանը ոչնչացրել է քիմիական զենքի 60 տոկոսը

Ռուսաստանում ոչնչացվել է քիմիական զենքի ավելի քան 60 տոկոսը, որը մոտավորապես կազմում է 24 հազար տոննա: «Մենք նպատակ ունենք մինչև 2015թ. հասնել քիմիական զենքի 100 տոկոս ոչնչացման: Ներկայումս երկու ընկերություն արդեն վերջացրել են ոչնչացման գործընթացը»,- նշվում է Առևտրի ու զարգացման փոխնախարար Գեորգի Կալամանովի հայտարարությունում:

Ռիա Նովոստիի հրապարակած տվյալներով՝ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր 27 հազար տոննա քիմիական զենք ունենալու, իսկ Ռուսաստանը՝ 40 հազար տոննայի մասին:

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախատեսվում էր մինչև 2012թ. ոչնչացնել աշխարհում առկա քիմիական զենքի ողջ ծավալը: Սակայն Ռուսաստանը և ԱՄՆ-ն մինչև 2012թ. չէին կարող հասնել քիմիական զենքի լիովին ոչնչացման և ժամկետները երկարացվեցին մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:

Աղբյուրը՝ Россия уничтожила 60% своего химического оружия

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *