Ինդոնեզիան ներկայացրել է Թուրքիայի հետ նախագծած տանկի նախատիպը

Ինդոնեզիայի զինված ուժերի համար նախատեսված միջին տանկի նախատիպի տեսքը, որի նախագծմանը մասնակցում է նաև Թուրքիան, ներկայացրել են Ինդոնեզիայում։

Ինչպես և նախատեսված էր, տանկը կունենա դասական կազմվածք՝ մարտական հանգույցը կենտրոնում, իսկ շարժիչատրանսիմիսիոն հանգույցը՝ հետևում։ Տանկի վրա տեղադրվելու է 105 մմ ակոսավոր թնդանոթ, որին կից կտեղադրվի նաև 7,62 մմ գնդացիր։ Տանկի զանգվածը պիտի լինի շուրջ 25 տոննա։

Ինդոնեզիայի ու Թուրքիայի համատեղ նախագծած տանկի տեսքը

Ինդոնեզիայի ու Թուրքիայի համատեղ նախագծած տանկի տեսքը

Չնայած, որ արդեն փետրվարի կեսերից հայտնի էր, որ տանկի նախագծման աշխատանքները կատարում են ինդոնեզական PT Pindad ու թուրքական FNSS Savunma Sistemleri ընկերությունները՝ ենթադրվում է, որ տանկի նախագծման նախնական աշխատանքները Թուրքիայում ու Ինդոնեզիայում տարվում են 2013-ից սկսած։ Սակայն այդ մասին տեղեկությունները հաստատված չեն։

Ռազմարդյունաբերական համագործակցության ևս մեկ պայմանագիր Թուրքիայի ու Ինդոնեզիայի միջև կնքվել է 2013-ի մայիսին։ Այս պայմանագրով նախատեսված էր, որ երկու երկրները համատեղ ստեղծելու են թեթև ու միջին դասի զրահամեքենաներ, որոնք տրամադրվելու են թե´ Թուրքիայի, թե´ Ինդոնեզիայի զինված ուժերին։ Սերիական արտադրության սկսելուց հետո երկրները նախատեսել էին մեքենաները վաճառել նաև այլ երկրների։

Թեև նախատեսվում էր, որ թուրքական զրահամեքենաների հիմքով նախագծվող նոր զրահամեքենաները պիտի տրամադրվեն մեկ տարի անց, սակայն պայմանագրի կատարման մասին այս ընթացքում որևէ տեղեկություն չի հաղորդվել։

One response to “Ինդոնեզիան ներկայացրել է Թուրքիայի հետ նախագծած տանկի նախատիպը

  1. Pingback: Ինդոնեզիայում ներկայացվել է Թուրքիայի հետ նախագծված թեթև տանկի մակետը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *