Ռուսաստանի պաշտպանություն նախարարությունը «Իրկուտ» ընկերության հետ նոր 30 հատ Су-30СМ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել: Դրանք կհատկացվեն մինչև 2015թ.-ը: Գործարքի ընդհանուր արժեքը չի հստակեցվում:
2011թ. օգոստոսին հայտնվում էր, որ կգնվի 40 կործանիչ, որոնք կհատկացվեն ռազմաօդային և ռազմածովային ուժերին: Նոր կործանիչների գնումը ներառվում է Ռուսաստանի սպառազինման պետական ծրագրում, որին ընդհանուր առմամբ հատկացվել էր 23 տրիլիոն ռուբլի:
Չնայած պայմանագիրը կնքվել է 30 կործանիչի գնման համար, սակայն պետական ծրագրով նախատեսվում էր գնել մինչև 40 Су-30СМ կործանիչ, որից 28-ը պետք է հատկացվեր ՌՕՈՒ-ին, իսկ 12-ը՝ ռազմածովային նավատորմին, որոնք կներառվեն Սևծովյան նավատորմում՝ փոխարինելով Су-24 ռմբակոծիչներին:
Су-30СМ-ը Су-30МКИ-ի փոփոխված տարբերակն է, որը կարող է ճանաչել «յուրայիններին ու օտարներին»: Այն կարող է զարգացնել 2.1 հազար կմ/ժ արագություն և թռիչք իրականացնել մինչև 3.000 կմ հեռավորության վրա: Իննքաթիռի մարտական շառավիղը 1.5 հազար կմ է և կարող է կրել մինչև 8 տոննա սպառազինություն:
Սկզբնաղբյուր՝ Минобороны России купило 30 истребителей Су-30СМ
Pingback: «Իսրայելը չի կարող հարվածել Իրանին». քաղաքագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info