ՌԴ ՌԾՈւ հյուսիսային նավատորմը Բարենցի ծովում ակտիվ վարժանքներ է իրականացնում

Ռուսաստանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմը զինուժի հանկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ արևելյան և կենտրոնական օկրուգի զինծառայողների հետ Բարենցի ծովում սկսել է ակտիվ վարժանքներ իրականացնել։

Այս մասին հայտնում է ՌԴ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Բարենցի ծովի ակվատորիաներից մեկում զինծառայողները փորձարկում են բռնագրավված նավի ազատագրման գործողությունները։ Վարժանքների ժամանակ օգտագործվում են փոքր տեսակի հրթիռային «Այսբերգ» նավը, ծովային «ՄԲ-100» քարշակը և այլ նավեր։

Նշենք, որ վարժանքների ժամանակ ստուգվում են նաև որոնողափրկարարական ուժերի աշխատանքները։

Տեղեկացնենք, որ հյուսիսային նավատորմի ակտիվ վարժանքները ղեկավարում է ՌԴ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը։ Բացի բուն վարժանքների ղեկավարումից, Չիրկովը ստուգելու է նաև հյուսիսային նավատորմի ատոմային սուզանավերի, նավերի, ինչպես նաև ռազմածովային ավիացիայի տեղակայման վայրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *