Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Աֆղանստանի իր կոլեգային

Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպումների շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլլ Հան Մոհամդեդի հետ։

Կողմերը քննարկել են Աֆղանստանում ընթացող խաղաղապահ առաքելության հարցեր, ինչպես նաև անդրադարձել են ISAF-ից հետո սպասվող գործողություններին։

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչության ղեկավարները ցանկություն են հայտնել խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։

Տեղեկացնենք, որ վրացի խաղաղապահներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում ամերիկյան զորախմբի կազմում։ Ծառայում են 2009-ի օգոստոսից։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *