Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե «օրերս հայկական գնդակից Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ է սպանվել»։
ՊԲ հաղորդագրությունում նշվում է. «Փետրվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայերի կողմից զինադադարի խախտման արդյունքում մահացել է կրտսեր սերժանտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաևը, չի համապատասխանում իրականությանը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: