Ամերիկյան հրահանգիչները դասեր են անցկացնում ՀՀ ԶՈւ համար

Փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:

Դասընթացն անցկացվում է ՀՀ ԶՈւ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում և նախատեսվում է հետագայում ևս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում:

Նշված դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս է կազմում և դրա շրջանակներում ՀՀ ԶՈւ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ և ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին և այլն:

Դասընթացի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայանալու է մարտի 1-ին` ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *