Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում չորրորդը զենքի արտահանման ծավալներով

Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում չորրորդ պետությունը ռազմական արտադրանքի արտահանման ծավալներով` առաջ անցնելով Գերմանիայից։ Ցուցանիշը փոխվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի միջև կնքվել է համաձայնագիր 72 միավոր Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի շուրջ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը։

Eurofighter Typhoon կործանիչներ

Eurofighter Typhoon կործանիչներ

Մինչ այդ Մեծ Բրիտանիան եզրափակում էր համաշխարհային շուկայում զենք վաճառողների հնգյակը՝ հաջորդելով Գերմանիային։ 2013-ին Մեծ Բրիտանիան շուրջ 4 միլիարդ ամերիկյան դոլարի սպառազինություն է արտահանել տարբեր երկրներ, ինչը հնարավորություն է տվել նաև լրացնել ռազմական բյուջեի պակասորդը։
Մինչ 2012-ը ներառյալ՝ Մեծ Բրիտանիան ռազմական նպատակներով ծախսում էր ավելի մեծ գումար, քան սահմանված էր բյուջեով։ Այժմ արդեն ռազմական արտադրանքի արտահանման ծավալներից ստացված եկամտի որոշ մասը կուղղվի ֆինանսական բացը լրացնելուն։
Նշենք, որ 2013-ին արտահանված սպառազինության ծավալներով համաշխարհային շուկայում առաջատարն է ԱՄՆ-ն, որն արտահանել է ընդհանուր առմամբ 28 միլիարդ դոլարի արտադրանք։ Եռյակը եզրափակում են Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ համապատասխանաբար 10 և 4.5 միլիարդ դոլարի ցուցանիշով։
Ինչպես արդեն նշվեց, չորրորդ տեղը զբաղեցնող Մեծ Բրիտանիան 2013-ին արտահանել է 4 միլիարդ, իսկ հնգյակը եզրափակող Գերմանիան՝ 3 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *