Ռուսաստանում շարունակվում է ռազմական ոստիկանության կազմավորման գործընթացը

Ռուսաստանի նորաստեղծ ռազմական ոստիկանությունը շարունակում է ստանալ տեխնիկական և հատուկ միջոցների համալրում։ Հստակեցվում են լիազորությունների շրջանակները, որոնցով օժտվելու է կառույցը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն

Ռուսաստանի զինված ուժերի արևելյան ռազմական օկրուգից հայտնել են, որ ավարտվել են  ռազմական ոստիկանության (ՌՈ) կազմավորման աշխատանքները նաև Ամուրի շրջանի կայազորում։ Թվով 100 աշխատակից ունեցող նորաստեղծ ստորաբաժանումն իր սպառազինությունում ունի Օսա (ռուս.՝ Оса) տրավմատիկ ատրճանակներ և աղմկալուսային նռնակներ։

Նշվում է նաև, որ զինծառայողների շրջանում կարգուկանոնի պահպանումը հսկելուց բացի, ՌՈ-ի գործառույթների մեջ է մտնելու նաև ռազմական որոշ օբյեկտների պահպանությունն ու զինվորական ավտոշարասյուների ուղեկցումը։

Հիշեցնենք, որ ռազմական ոստիկանություն ստեղծելու գաղափարը սկսեց քննարկվել Ռուսաստանում 2009-ից։ 2011-ին պաշտպանության նախարարության կազմում ստեղծվեց ռազմական ոստիկանության գլխավոր վարչությունը։ Իսկ 2014-ի փետրվարի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց Պետդումայի ընդունած օրինագիծը, որով էլ ավարտվեց այդ երկրի զինված ուժերում ռազմական ոստիկանության կազմավորման իրավական փուլը։

Ներկայումս ընթանում են աշխատանքներ՝ ՌՈ նորաստեղծ ստորաբաժանումների համալրման ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *