Իրանն ու Պակիստանը փորձում են գերությունից ազատել իրանցի սահմանապահներին

Իրանն ու Պակիստանը համատեղ գործողություն են իրականացնում՝ Պակիստանի տարածքում գերի ընկած 5 իրանցի սահմանապահներին ազատելու ուղղությամբ։

Իրանի ու Պակիստանի սահմանը

Իրանի ու Պակիստանի սահմանը

Ինչպես հաղորդում է Iran.ru կայքը, Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգների նահանգապետի տեղակալ Ալի Ասհարա Միրշեքարին հայտարարել է՝ գործողությունն իրականացվել է երկու երկրների սահմանապահ ծառայությունների՝ պակիստանյան Քվեթա քաղաքում կայացած համատեղ նիստին քննարկումների արդյունքների հիման վրա։

Նիստի ընթացքում բացի սահմանապահների ազատումից քննարկվել են թմրաբիզների, ահաբեկիչների դեմ պայքարի, սահմանի համատեղ հսկման, հեռավոր սահմանային հսկիչ անցակետերն էլեկտրաէներգիայով ապահովման հարցեր։

Նկատենք, որ ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարար Ալի Աբդոլահին հայտարարել էր՝ փետրվարի 6-ին առևանգված իրանցի սահմանապահների գտնվելու վայրը հայտնի է, նրանք ողջ են, Պակիստանի տարածքում են։

Հիշեցնենք, որ Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտ իրանական կողմի բնորոշմամբ «անհայտ զինված անձինք» փետրվարի 6-ին կրակել էին իրանցի սահմանապահների ուղղությամբ, վիրավորել 5-ին, սպանել էին 14-ին, 5 սահմանապահ էլ գերի էր ընկել։

Պակիստանի՝ Իրանի հետ սահմանակից արևմտյան հատվածը հայտնի է նրանով, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների համար պատսպարան է ծառայում։ Նրանք պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում թե´ Պակիստանի, թե´ հարևան երկրների տարածքում։

Նշենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Իրանի և Պակիստանի միջև պայմանագիր էր կնքվել սահմանին ահաբեկչության և թմրաբիզնեսի դեմ համատեղ պայքարելու համար։

Այդուհանդերձ, Պակիստանը որոշ ժամանակ չէր արձագանքում իրանցի սահմանապահների ազատման միասնական քայլեր ձեռնարկելու իրանական առաջարկին, ինչի հետևանքով էլ Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին փետրվարի 17-ին սպառնացել էր՝ Իրանի զորքերը շատ հավանական է ներխուժեն Պակիստանի և Աֆղանստանի տարածք՝ գերությունից ազատելու Պակիստանի տարածքում մինչ այդ անհայտ «Ջաիշ ալ Ադլը» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից առևանգված իրանցի սահմանապահներին։

ly:Sylf� M,>��#8� �՝ մեքենայի վրա տեղադրված են 30, 35 կամ 40 մմ-անոց թնդանոթներ, ինչպես նաև 7,62 մմ գնդացիր։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 8 հոգի։

 

Հետևակի մարտական մեքենայի զանգվածը 23-25 տոննա է, այն կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Մեքենան առկա է մոտ 10 երկրների զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *