«Նորտրոն Գրումման» ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ 334 մլն դոլարի պայմանագիր է կնքել՝ մեծ ռազմական ինքնաթիռների համար նախատեսված՝ ղեկավարվող հրթիռների հակազդման համակարգերի (LAIRCM) տրամադրման և սպասարկման համար:
Լիովին ավտոմատացված համակարգը հետևում է հակառակորդի ինքնուղորդման ինֆրակարմիր գլխիկներով հրթիռներին, որոշում է սպառանալիքի աստիճանը և հարկ եղած դեպքում վանսազերծում է հրթիռները:
LAIRCM-ի աշխատանքային սկզբունքը՝ հրթիռի ինքնառաջնորդման գլխիկի «կուրացումն» է, որից հետո օդաչուն տեղեկացվում է, որ հրթիռը հայտնաբերված ու ոչնչացված է:
Համակարգի առաջնային առաջադրանքը՝ զենթաիհարթիռային համակարգերի կողմից մեծ ռազմական ինքնաթիռները խոցելուց պաշտպանելն է:
LAIRCM-ում օգտագործվող շատ տեխնոլոգիաներ, բացառությամբ հրթիռը «կուրացնող» լազերի, ավելի վաղ մշակվել են AN/AAQ-24(V) NEMESIS համակարգի վրա: Ներկայումս «Նորտրոն Գրումման» համակարգերը նախատեսված են ջերմային՝ ինքնուղորդման գլխիկներով հրթիռներին հակազդելու համար, որոնք տեղադրվել և նախատեսվում են տեղադրել մի շարք թռչող սարքերի վրա: