Ադրբեջանի ՊՆ-ն զինուժի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԱԳՆ-ին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի արտաքին գերատեսչությանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ռազմավարական տեսությունը, որը ներառում է զինված ուժերում զինծառայողների քանակի, զինված ուժերի կառուցվածքի, ունեցած ռազմական տեխնիկայի ու սպառազինության և այլ կարևոր տվյալներ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեսությունն ընդգրկում է նաև բարեփոխումների ու արդեն իսկ այդ ուղղությամբ արված քայլերի վերաբերյալ տեղեկություններ։

Ընդ որում՝ հանգամանորեն նշվում է, թե նախատեսված բարեփոխումներից որոնք են իրատեսականորեն իրականանալի կարճ, միջին կամ երկար ժամանակահատվածում։ Առանձին հիշատակվում են քաղաքական, տնտեսական, ռազմական մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են բարեփոխումներն ի կատար ածելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *