ԱՄՆ օդուժը ստացավ հերթական արդիականացված Super Galaxy-ն

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են մտել արդիականացված C-5M Super Galaxy ռազմավարական բեռնատար ինքնաթիռները։ Մինչ ամերիկյան օդուժի կազմում ընդգրկվելը, բեռնատար ինքնաթիռները տարատիպ փորձարկումներ են անցել։

Ինչպես հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը, ԱՄՆ ՌՕՈւ-ն արդեն ստացել է 16 միավոր C-5M։

C-5 Super Galaxy ինքնաթիռների արդիականացումը մինչ C-5M անց է կացվել երկու փուլով: Առաջին փուլով փոխվել է ինքնաթիռի ռադիէլեկտրոնային սարքավորումները, իսկ երկրորդ փուլով նրանք ստացել են ավելի հզոր շարժիչներ և պլաներներ։

C-5 Super Galaxy ռազմավարական բեռնատար ինքնաթիռն աչքի է ընկնում իր խոշոր չափերով ու բեռնատարողությամբ։ Այն ունակ է տեղափոխվել մինչև 130 տոննա բեռ՝ այց ցուցանիշով լինելով ամերիկյան զինուժի առաջատարը։

Ինքնաթիռներն արտադրում է ամերիկյան Lockheed ընկերությունը։ Առաջին թռիչքը կատարել է 1968 թվականին, ամերիկյան զինուժում շահագործվում է 1970 թվականից։ Առավելագույն արագությունը 920 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 5600 կմ։ Մեկ միավորի մոտավորը գինը 170 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *