Էկվադորում ուղղաթիռ է ընկել

Էկվադորի նախագահի ուղղաթիռի անկման պատճառով մահացել են ուղղաթիռում գտնվող 3 զինծառայողներ, այդ թվում՝ նաև նախագահի ուղղաթիռի օդաչուն, ևս մեկ զինծառայող վիրավորվել է։ Այլ անձինք  ուղղաթիռում չեն եղել։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ անկման ժամանակ ուղղաթիռը թռչելիս է եղել կրեյսերային արագությամբ՝ մոտ 70 մղոն/ժամ (մոտ 110կմ/ժ), անկումն անձնակազմի համար պատահական է եղել։ Այդ պահին ուղղաթիռը վարել է կենդանի մնացած օդաչուն։

Նախագահական HAL Dhruv թեթև ուղղաթիռը Էկվադորի ռազմաօդային ուժերը 2008-ին գնել է հնդկաստանյան HAL ընկերությունից ևս 6 ուղղաթիռների հետ։ Մյուս ուղղաթիռներից նախագահական ուղղաթիռը տարբերվում էր հատուկ կոմպլեկտավորմամբ։

Սակայն սա այս ուղղաթիռների անկման արդեն երկրորդ դեպքն է։ Ուղղաթիռներից ևս մեկն ընկել է 2009-ի հոկտեմբերին ավիացուցահանդեսի ժամանակ։ Այն ժամանակ 2 օդաչուները համարյա չէին վնասվել, սակայն ուղղաթիռը վերականգնել հնարավոր չեղավ։

Դեռևս 2008-ին ուղղաթիռների վաճառքը կատարվել է որոշ տարօրինակություններով։ Հնդկական ընկերությունն ուղղաթիռները վաճառել է ինքնարժեքից ցածր գնով։ Այս քայլն ընկերությունը բացատրել է նրանով, որ ցանկանում է առաջ ընկնել մրցակիցներից ու դուրս գալ հարավամերիկյան շուկա։

Սակայն արդյունքում ընկերության ծրագիրը չի իրականացել, ու այն, ընդհանուր առմամբ, շուրջ 9,5 մլն ամերիկյան դոլարի վնաս է կրել։ Դրանից հետո ընկերությունը որոշել է գոնե պահեստամասերը վաճառել բարձր գնով, որպեսզի չեզոքացնի վնասը, բայց պահեստամասերի վաճառքն էլ չի արդարացրել սպասելիքները։

One response to “Էկվադորում ուղղաթիռ է ընկել

  1. Pingback: Հնդկաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *