Մարտական հատուկ առաջադրանքն անթերի կատարելու համար զինծառայող է պարգևատրվել

Փետրվարի 22-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, շարքային Արթուր Հարությունյանը մարտական հատուկ առաջադրանքն անթերի կատարելու համար պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Մեդալը զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմի ներկայությամբ զինծառայողին է հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթը։

Զինծառայողը ծառայում է զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներից մեկում։ Ծնվել է 1994 թվականին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Սովորում է Երևանի ճարտատապետության և շինարարության պետական համալսարանում:

Լուսանկարը՝ Սիփան Գլուլումյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *