ՌԴ պաշտպանության նախարարությունը նախատեսում է Ուրախների և հնարամիտների ակումբի խաղերին հրավիրել նաև ԱՊՀ անդամ պետությունների ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներին։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քայլով նախատեսվում է ամենամյա միջոցառումը դարձնել միջազգային։
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկիի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա ապրիլի 16-ին ՌԴ ԶՈւ մշակույթի կենտրոնում ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների ԱՀՏԱ գծով տեղակալների հավաք է նախատեսվում, որտեղ քննարկվելու են Համագործակցության երկրների կուրսանտների, կադետների մասնակցության հարցը։