Արգենտինան ամերիկյան զրահապատ ամենագնացներ է գնում

Արգենտինայի պաշտպանության նախարարությունը HMMWV ամենագնաց բազմանպատակային մեքենաներ է գնում ԱՄՆ-ից՝ զինված ուժերի հետախուզական գործողությունների համար։ Գործարքի գինը երկու կողմերը չեն հայտարարել, սակայն հայտնի է, որ Արգենտինան գնում է 34 մեքենա։

Ամերիկյան HMMWV զրահամեքենան

Ամերիկյան HMMWV զրահամեքենան

Մեքենաները կտրվեն երկրի կենտրոնական ու հարավային շրջաններում տեղակայված հետախուզական ստորաբաժանումներին։ Դրանք կգումարվեն արգենտինական զինված ուժերի սպառազինության մեջ առկա 76 HMMWV մեքենաներին, որոնցից 34-ը ցամաքային զորքերում են, 30-ը՝ ռազմաօդային ուժերում, մնացած 12-ն էլ՝ ռազմածովային ուժերում։

4×4 ընթացամասով ու թեթև զրահավորմամբ HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle – Բարձր շարժունակությամբ բազմանպատակային անվավոր մեքենա) մեքենաները, որոնք արտադրում է ամերիկյան AM General ընկերությունը, նախատեսված են հենց հետախուզական կամ բարձր շարժունակությամբ (արագ արձագանքման) ստորաբաժանումների համար։ 2,6 տոննա զանգվածով մեքենան կարող  տեղափոխել մինչև 2 տոննա բեռ, այդ թվում՝ նաև սպառազինություն։

1985-ից արտադրվող մեքենան ունի մի շարք արդիականացումներ, որոնց վրա տեղադրվել է տարբեր տեսակի սպառազինություն։ Զրահապատ մեքենայի գինը շուրջ 140 հազար ամերիկյան դոլար է։ Մեծ կամ փոքր քանակությամբ այն առկա է աշխարհի մոտ 70 երկրների զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *