Հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահն է, փետրվարի 25-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի և կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին:
Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել նաև «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-20 15 թվականի միջոցառումների ցանկի» նախագիծը, որը զեկուցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *