ԱՄՆ Սենատը պահանջել է հիմնավորել Spartan ինքնաթիռների դուրսգրումը

Ամերիկյան սենատորները ԱՄՆ ռազմաօդային ուժերից պահանջել են հիմնավորել 21 հատ C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռների դուրսգրման որոշումը: Զինվորականները պետք է սենատորներին ներկայացնեն ինքնաթիռների շահագործման ծախսերը, քանի որ դրանից հրաժարումը պատճառաբանում են շահագործման մեծ ծախսերով:

Այս տարվա փետրվարին՝ որպես C-27J-երի շահագործման արժեք հրապարակվեց յուրաքանչյուրի համար 111 մլն դոլարը, սակայն հաշվետվության մեջ նշվում էր որ՝ 30 տարի հավանական շահագործման դեպքում թիվը կարող է հասնել 200 մլն-ի, իսկ մարտին արդեն իսկ հայտարարեցին, թե 200 մլնը նախնական թիվ է եղել և կարող է  հասնել և անցնել 270 մլն դոլարի սահմանը:

Թվերի նման աճը սենատորների մոտ անհանգստություն է առաջացրել և պահանջել են ներկայացրել առավել հստակ թվեր: Ինքնաթիռներից հրաժարումը զինվորականները բացատրել են ռազմական ծախսերի կրճատման անհրաժետությամբ:

C-27J Spartan-ները ստեղծվել են Alenia G.222-ի հիման վրա և առաջին անգամ թռիչք է իրականացրել 1999թ.-ին: C-27J Spartan-ների հիմնական գործունեությունը բեռերի, զինվորների, դեսանտի տեղափոխումն է: Այն  նաև կարող է ծովային տարածքների հսկում, բուժէվակուացիա իրականացնել:

Սկզբնաղբյուր. Senators Tell USAF to Prove C-27 Cost Claims

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *