Թուրքական ռազմանավերի խումբը դուրս է գալիս երկար նավարկության

Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը պատրաստվում են ռազմանավերի խմբով անցնել մի շարք աֆրիկյան պետությունների ափերով, վարժանքներ անցկացնել, ինչպես նաև դուրս գալ Հնդկական օվկիանոս։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական նավատորմի TCG Gediz (F-495) և TCG Orucreis (F-245) ֆրեգատներից, TCG Հեյբելիադա (F-511) կորվետից, TCG Gungor բեռնատար նավից կազմված խումբը նավարկության է դուրս գալու մարտի սկզբին և կրելու է Barbaros (Բարբարոս) անունը։ Նավատորմիղը գլխավորելու է Թուրքիայի ՌԾՈւ փոխծովակալ Ալի Մուրաթ Դեդեն։

Թուրքական ռազմանավերն անցնելու են աֆրիկյան 29 պետության ափամերձ հատվածներով՝ ժամանակ առ ժամանակ խարիսխ գցելով տեղի զինվորականների հետ հանդիպումների, վերանորոգման և վերալիցքավորման համար։
Նավարկության ժամանակ թուրք նավաստիները մասնակցելու են «Օբանգեյմ Էքսպրես» զորավարժությանը, որն աֆրիկյան մի շարք պետությունների հետ անցկացնելու է Միացյալ Նահանգները։
Բացի այդ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում թուրքական նավատորմիղը կրակային վարժանքներ է անցկացնելու, ապա նավարկությունը շարունակելու է Հնդկական ծովում, որից հետո վերադառնալու է Թուրքիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *