Թուրքական հետախուզությունն արաբերենի տիրապետող անձանց պահանջարկ ունի

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) փնտրում է արաբերենի տիրապետող անձանց, ովքեր վերապատրաստվելուց հետո աշխատանքի կանցնեն հատուկ ծառայության շարքերում։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպություն (MIT)
MIT-ը համապատասխան հայտարությունը տեղադրել է իր պաշտոնական կայքում։ Թուրքական հետախուզության առաջադրած պահանջներով՝ դիմողները չպետք է 35 տարեկանից բարձր լինեն, ազատ խոսեն արաբերենով, գրեն և կարդան, ունենան առնվազն միջնակարգ մասնագիտական կրթություն, ինչպես նաև 1 տարի բնակցված լինեն արաբական որևէ երկրում։
Այսպիսով, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը ներկայում արաբերենին տիրապետող կադրերի պակաս ունի, իսկ Սիրիայում ստեղծված իրավիճակն ու Իրաքում զարգացումները ստիպում են, որպեսզի Անկարան ապահովի այդ ուղղությամբ աշխատող հետախուզական կառույցներում համապատասխան մասնագետների պակասը։
Նշենք, որ նախկինում ևս MIT-ը տարբեր լեզուներ իմացող հնարավոր աշխատակիցներ է փնտրել նմանատիպ հայտարարությունների միջոցով։ Անցած տարիներին MIT-ը պահանջարկ ուներ նաև հայերեն իմացող անձանց, ինչի վերաբերյալ էլ հայտարարություններ էր տարածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *