ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբն այցելել է Երևան՝ հանդիպումներ ունենալով ՊՆ-ում։

Փետրվարի 24-ին մեկնարկած այցի հիմնական նպատակն է  ռազմավարական վերանայման անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումը: Ամերիկյան խորհրդատվական խմբի այցը կշարունակվի մինչև փետրվարի 28-ը:

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն ԱՄՆ փորձագետները ներկայացրել են  իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ՝  կարևորելով ընթացիկ փուլի հանգուցային նշանակությունը ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի հաջող իրականացման գործում:

Օհանյանն իր հերթին  բարձր է գնահատել խորհրդատուների ներդրումը ՀՀ անվտանգության ոլորտի համար կարևորագույն այս ձեռնարկում։

Այցի շրջանակում ԱՄՆ փորձագետները քննարկումներ կիրականացնեն սպառնալիքների գնահատման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ, որում ներգրավված են նաև ՀՀ հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *