ՀՀ կառավարության որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, անցնելու են ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Հայաստանի մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Փետրվարի 25-ին անցկացված վարժանքին դիտում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մարզպետներ, տարածքային ինքնակառավարման մարմինների և առաղջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ:
Գլխավոր ռազմական տեսչության կողմից մշակված ծրագրի նպատակն է կանոնակարգել պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում բուժհաստատություններում իրականացվելիք գործընթացը, ստեղծել դրա համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը:
Օհանյանն ու Դումանյանը հետևել են բուժհաստատությունում անցկացվող վարժանքներին՝ տալով համապատասխան ցուցումներն ու կարգադրություններ՝ դրանք առավել կազմակերպված և օպերատիվ իրականացնելու նպատակով:
Սապսվում է, որ հետագայում նմանատիպ ցուցադրական վարժանքներ կանցկացվեն նաև այլ քաղաքացիական բուժհաստատություններում, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։