Շվեյցարիան փորձարկում է Քաթարին տրամադրվելիք ուսումնամարտական ինքնաթիռը

Շվեյցարիայի ավիաշինական գործարաններից մեկի օդակայանում 2014-ի փետրվարի 20-ից մեկնարկել են հատուկ Քաթարի ռազմաօդային ուժերի համար ստեղծված, QA 350 կողային համարով Pilatus PC-21 ուսումնամարտական ինքնաթիռի առաջին նմուշի վերգետնյա փորձարկումները։
Ակնկալվում է, որ ինքնաթիռն առաջին թռիչքը կիրականացնի 2014-ի մարտի սկզբին։

Քաթարի համար ստեղծված Pilatus PC-21 ուսումնամարտական ինքնաթիռը

Քաթարի համար ստեղծված Pilatus PC-21 ուսումնամարտական ինքնաթիռը

Հիշեցնենք, որ շվեյցարական Pilatus Aircraft ընկերությունը 2012-ի հուլիսի 23-ին պայմանագիր է կնքել Քաթարի ՌՕՈւ-ի հետ՝ 24 միավոր Pilatus PC-21 ուսումնամարտական ինքնաթիռների տրամադրման շրջանակներում։ Քաթարն այս ինքնաթիռները կիրառելու է նոր կառուցվելիք ՌԾՈւ ռազմական ակադեմիայի անձնակազմին ուսանելու նպատակով։
Պայմանագրի համաձայն՝ ինքնաթիռի առաջին նմուշները պետք է փոխանցվեն 2014-ի կեսին, գործընթացը նախատեսված է ավարտել 2015-ի վերջին։ Քաթարի ակադեմիայի անձնակազմի ուսուցումն այս ինքնաթիռներով պետք է որ մեկնարկի 2015-ի ամռանը։
Բացի ինքնաթիռներից, Pilatus Aircraft-ը պարտավորվում է տրամադրել համապատասխան վերգետնյա մարզական համակարգ։
Պայմանագրի արժեքը դեռևս չի հրապարակվել։
Նկատենք, որ Քաթարը դարձել է այս ուսումնամարտական ինքնաթիռների առաջին պատվիրատուն. Շվեյցարիայի ՌՕՈւ-ն ունի 8, Սինգապուրը՝ 19, ԱՄԷ-ն՝ 25, Սաուդյան Արաբիան՝ 55 միավոր Pilatus PC-21։
Pilatus PC-21 ուսումնամարտական ինքնաթիռի նախագծումը սկսվել է 1999-ին, առաջին թռիչքը կատարել է 2002-ի հուլիսի 1-ին, սկսել են շահագործել 2008-ի ապրիլից։ Անձնակազմը 2 հոգի է, ինքնաթիռի երկարությունը՝ 11.2 մ է,  թևի բացվածքը՝ 9.1 մ, բարձրությունը՝ 3.75 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 3100 կգ, առավելագույն արագությունը՝ 685 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *