Ղրղզստանում ռուսաստանյան ավիաբազան կհամալրվի պայմանագրային հիմունքներով

Ղրղզստանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի «Կանտ» ավիաբազան մինչև 2014 թվականի վերջ ամբողջապես կհամալրվի պայմանագրային հիմունքներով։

Կանտ ավիաբազա

Կանտ ավիաբազա

Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ այս տարվա ընթացքում ավիաբազան կհամալրվի պայմանագրայիններով և դրանից հետո ժամկետային զինծառայողներն այլևս արտերկրում չեն ծառայի։
Հավելենք, որ ավիաբազայում զինծառայության 6 ամիսն էլ հաշվում է որպես մեկ տարի։
Նշենք, որ «Կանտ» ավիաբազան ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի ՀՕՊ և ՌՕՈւ կազմում է, համարվում է ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի բաղադրամաս։ Իրականացնում է ՀԱՊԿ անդամ պետությունների ցամաքային և օդային տարածքի անվտանգության ապահովման առաջադրանքներ։
Ավիաբազան տեղակայվել է 2003 թվականի հոկտեմբերի 23-ից։ 2009 թվականին Ռուսաստանը, համաձայն միջպետական համաաձայնագրի, Ղրղզստանից 49 տարով վարձակալել է «Կանտ» ավիաբազան։ Ըստ համաձայնագրի՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել 25 տարով։ Ըստ այդմ՝ ամեն տարի Մոսկվան Բիշքեքին վճարում է ավելի քան 4,5 մլն ԱՄՆ դոլար։

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Այն երկրորդ դասի օդանավակայան է և կարող է ընդունել Իլ-79, Ան-22, Յակ-42 և Ան-12 ինքնաթիռներ։
Այժմ Ղրղզստանի տարածքում Ռուսաստանն ունի 4 ռազմաբազա, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ հետաքրքրությունների շրջանակում «Կանտ» ավիաբազան։ Այդ ռազմաբազաների վարձակալման ժամկետը լրանում է 2014 թվականին։ Ըստ Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաալայբեկ Օմուրալիևի՝ 2014 թվականին Ղրղզստանը Ռուսաստանին խնդրելու է բարձրացնել ռազմաբազաների (բացի «Կանտից») վարձակալման գինը։
Հիշեցնենք, որ 2011 թվականին Ղրղզստանը հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն 4 տարի չի վճարել տեղակայված ռազմաբազաների վարձը։ Միայն դրանից հետո ՌԴ ՊՆ-ն վճարեց 15,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *