Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ տարբեր ռազմական հակամարտություններում ներքաշվելու հավանականությունը մեծանում է, և ՊՆ-ն այդ հանգամանքն անարձագանք չի թողնում:
«Ծովային տեղակայման «Բուլավա» հրթիռային համակարգը սպառազինության կընդունվի ընթացիկ տարվա հոկտեմբերին»,- նշել է Սերդյուկովը՝ հավելելով, որ միաժամանակ սպառազինության կընդնուվեն 955 նախագծի հեռանկարային «Բորեյ» ատոմային սուզանավերը:
«Բուլավա» հրթիռները կարող են խոցել մինչև 8000 կմ հեռավորության թիրախներ և կրել 6-10 ատոմային բլոկ՝ յուրաքանչյուրը 150 կիլոտոն հզորությամբ: «Բուլավան» ստեղծվել էր «ցամաքային» «Տոպոլ-Մ» հրթիռի հիման վրա, որի վերջին փորձարկումները տեղի են ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ «Յուրի Դոլգորուկի» սուզանավից միաժամանակ 2 հրթիռ էր արձակվել և երկուսն էլ խոցել էին թիրախները։ Տասնինը փորձարկումներից լրիվ կամ մասամբ հաջող էին ճանաչվել 12-ը։
Նաև ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի ռազմածովային նավատորմ կընդունվեն «Բորեյ» նախագծի՝ «Յուրի Դոլգոռուկի» և «Ալեքսանդր Նեվսկի» սուզանավերը:
Կից թեմաներ՝
«Յուրի Դոլգոռուկի» ատոմային սուզանավը կընդգրկվի Հյուսիսային նավատորմում
Ռուսաստանը հավանաբար կհրաժարվի ռազմավարական նշանակության «Ակուլա» սուզանավերից
«Բուլավան» կընդունվի սպառազինության
«Բուլավան» կարծես թե սովորեց թռնել, իսկ «Սևերոդվինսկն» ավարտեց փորձարկումները