2014 թվականի մայիս-հունիս ամիսներին Արևելաչինական ծովում անցկացվելու է ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժություն։

Ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2013» զորավարժությունից
Նկարը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության
Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Պեկինում արդեն ավարտվել է զորավարժություն իրականացնելու մասին առաջին նիստը։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները որոշել են, որ առաջիկա զորավարժությունն անցնելու է Արևելաչինական ջրային տարածքներում»։
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականի ամռանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բիշկեքում ՉԺՀ իր պաշտոնակից Չան Վանցյուանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել էր 2014-ին 2 համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելու հարցը։
Շոյգուն շեշտել է, որ ռուսական կողմի համար կարևոր էր չինական պատվիրակության այցը ռուսական հրամանատարական կայաններ՝ փորձի ու տեղեկությունների փոխանակման տեսանկյունից։