Զորակոչիկները հետպատվաստումային շրջանը տանը կանցկացնեն. Արծրուն Հովհաննիսյան

Առաջիկա գարնանային զորակոչի ժամանակ զորակոչիկները կպատվաստվեն և դրանից հետո հետպատվաստումային շրջանը կանցկացնեն տնային պայմաններում։ Այլևս Կենտրոնական հավաքակայանում պատվաստումներ չեն արվի։ Այսպիսով բավական նվազում է հետպատվաստումային շրջանում առաջացած խնդիրները։

Բժիշկը ջերմաչափում է կատարում

Բժիշկը ջերմաչափում է կատարում

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ մոդելն ուզում էինք դեռ մեկ տարի առաջ կիրառել, բայց պատվաստանյութերի ներկրման տեխնիկական խնդիրներ կային։ Հիմա Առողջապահության նախարարությունն այդ հարցերը լուծել է, ու համատեղ կապահովենք զորակոչի բարեհաջող ընթացքը»,- վստահեցրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ մամուլի քարտուղարի՝ սա հնարավորություն է տալիս մեկ քայլ էլ բարելավել զորակոչը, բացառել ճգնաժամային դեպքերն ու մահացությունները։

Հիշեցնենք նաև, որ նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավման համար երիտասարդներն այսուհետ էլեկտրասրտագրումուորովայնիօրգաններիսոնոգրաֆիականցնեն։

One response to “Զորակոչիկները հետպատվաստումային շրջանը տանը կանցկացնեն. Արծրուն Հովհաննիսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *