Թուրք զինծառայողները գրքեր են բաժանել Բոսնիայում

Թուրքիան շարունակում է բալկանյան երկրներում թուրքերեն տարածել իր խաղաղապահների միջոցով։ Այս անգամ Թուրքիայի զինված ուժերը թուրքերեն գրքեր է փոխանցել Բոսնիայի կրթական կառույցներին, ինչպես նաև վերանորոգել տեղի դպրոցներից մեկը։

Թուրք զինծառայողները՝ Բոսնիայում

Թուրք զինծառայողները՝ Բոսնիայում

Բոսնիայում թուրքական ներկայացուցչության պատվիրակությունը բանակ-հասարակություն համագործակցության շրջանակներում շուրջ 3500 գիրք է փոխանցել բոսնիական դպրոցներին, համալսարաններին, ինչպես նաև թուրքական կազմակերպություններին։
Թուրքերեն գրքեր են փոխանցվել Մոստարի, Զենիջայի, Տրավնիկի և Սարաևոյի համալսարաններին։ Բոսնիայի Զավիդովիչ բնակավայրի միջնակարգ դպրոցն էլ վերանորոգվել է, ինչպես նաև դպրոցին են փոխանցվել թուրքերեն դասագրքեր։
Բոսնիայում խաղաղապահ առաքելություն է իրականացնում Թուրքիայի զինված ուժերի 239 զինծառայող։
Հավելենք, որ Թուրքիան ակտիվ քարոզչություն է իրականացնում նաև Կոսովոյում, որտեղ թուրք խաղաղապահները նույնպես թուրքերեն գրքեր ու դասագրքեր են բաժանում դպրոցներին և տարբեր կազմակերպությունների։
Հավելենք, որ Թուրքիան Կոսովոյում ունի շուրջ 380 խաղաղապահ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *