Տևական ժամանակ իրանական մամուլը լուրեր էր շրջանառում Իրանի և Իրաքի միջև սպառազինության գնման պայմանագրի ստորագրման մասին։ Հաղորդվում էր, որ սպառազինությունը նախատեսված է լինելու Իրաքի ուժային կառույցների համար։ Օրերս այս լուրերը հաստատում են գտել արևմտյան լրատվամիջոցներում։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Իրանի և Իրաքի միջև 8 պայմանագիր է կնքվել դեռևս 2013-ի նոյեմբերի վերջին։ Պայմանագրերի արժեքը 195 մլն ԱՄՆ դոլար է, դրանք նախատեսում են, որ Իրանի ռազմարդյունաբերական պետական կազմակերպությունը և Իրանի էլեկտրոնային արդյունաբերական կազմակերպությունն Իրաքին փոխանցելու են երկրի տարածքում զինյալների խմբավորումների դեմ պայքարի համար կիրառվող սպառազինություն։
«Ռոյթերսի» տվյալներով՝ դրանց շարքում են տանկերի, հրետանու, ականանետի արկեր, ականանետեր, 155 մմ տրամաչափի զինատեսակների արկեր, գիշերային դիտարկման սարքեր, ականանետերի նշանառության համակարգեր, թունավոր նյութերից պաշտպանության սարքեր, կապի միջոցներ և այլն։
Պայմանագրերի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
Հարկ է շեշտել՝ պայմանագրերը կարևորություն են ներկայացնում այն տեսանկյունից, որ Իրանը, դեռևս լինելով մի շարք, այդ թվում՝ ռազմական բնույթի պատժամիջոցների ներքո, իրավունք չունենալով գնել կամ վաճառել համանման զենք-զինամթերք, այնուհանդերձ խախտում է ՄԱԿ-ի ԱԽ 1747 բանաձևը և սպառազինություն է տրամադրում Իրաքին՝ միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ ԱՄՆ-ն կարող է անհանգստություն հայտնել սույն փաստի առնչությամբ։
-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող