ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է Էրեբունի օդակայանում ռազմական և հատուկ նշանակության օբյեկտների կառուցման աշխատանքները։ Դրանք նախատեսված են լինելու ռազմական ավիացիայի օդաչուների համար։
Ինչպես հաղորդում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, աշխատանքներն ընթանում են երկու փուլով։
Առաջին փուլում կառուցվելու են ուղղաթիռների խմբային կայանման տեղեր, շարժիչների փորձարկման հարթակներ, թռիչքային, տեխնիկական սպասարկման, վերելք-վայրէջք ուսանելու հարթակներ։ Բացի այդ, այս փուլում նախատեսվում է ջրատար ցանցի և կոյուղային համակարգի, շվաքարանի, պահեստների կառուցումը։
Երկրորդ փուլում ծրագրել են կառուցել մշակութային-ժամանցային կենտրոն, կազմավորել օդակայանային ենթակառուցվածքային համակարգ։
Կարևոր է նշել, որ Էրեբունի օդակայանն ավիատեխնիկա է ստանալու 2014-ի երրորդ քառորդին։ Նկատենք, որ դեռևս 2014-ի հունվարի սկզբին հայտնի էր դարձել՝ 102-րդ ռազմակայանի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում օկրուգի հրամանատարությունը կազմավորում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա։
Համաձայն աղբյուրի՝ յուրաքանչյուր ուղղաթիռի համար կայանում արդեն տեղ է հատկացված, որոշված են վերգետնյա տեխնիկական սպասարկման միջոցները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Գյումրիում 1995 թվականին և իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, իսկ 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվեց ևս 49 տարով։
-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող