Թուրք ոստիկանները հարձակվել են քուրդ գործիչներին տեղափոխող ավտոբուսի վրա

Թուրքիայի Բաթման, Շրնաքի և հարավ-արևելյան այլ քաղաքներում անցկացվող Նովրուզի տոնակատարությունները վերածվել են բախումների քուրդ ցուցարարների և թուրք ոստիկանների միջև։ Մեծ թվով ցուցարարներ են ձերբակալվել հատկապես Դիարբեքիրում: Իսկ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում քրդերը կրակ են բացել ոստիկանների վրա, որոնցից երեքը վիրավորվել են և ուղղաթիռով շտապ տեղափոխվել հիվանդանոց:

CNN Turk լրատվականի հաղորդմամբ` ոստիկանների դեմ ցուցարարները կիրառել են ձայնային նռնակներ, դյուրավառ նյութեր, քարեր, փայտեր և այլն: Ըստ աղբյուրի, քուրդ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին տեղափոխող ավտոբուսն էլ Բաթման քաղաքում ենթարկվել է թուրք ոստիկանների հարձակմանը: Վերջիններս կոտրել են ավտոբուսի ապակիները, այնուհետև արցունքաբեր գազով նռնակ նետել ավտոբուսի մեջ: Ականատեսների վկայությամբ ավտոբուսից դուրս գալիս քուրդ պատգամավոր Ահմեթ Թուրքի վրա հարձակվել է մի ոստիկան և բռունցքներով հարվածել: Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց:

Սկզբնաղբյուր. Կատաղի բախումներ քրդերի և թուրքերի միջև Նովրուզի տոնակատարությունների ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *