Աֆղանստանից վերադարձած Վրաստանի ԶՈւ զինծառայողներին ԱՄՆ-ում պրոթեզավորելու են

Փետրվարի 23-ին Վրաստանի զինված ուժերի զինծառայողների հերթական 6 հոգանոց խումբը պրոթեզավորման համար մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մեկնողներն այն զինծառայողներն են, ովքեր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս վիրավորվել և անդամահատվել են։

Վրացի խաղաղապահները մեկնում են ԱՄՆ՝ պրոթեզավորվելու

Վրացի խաղաղապահները մեկնում են ԱՄՆ՝ պրոթեզավորվելու

Նշենք, որ պրոթեզավորումից օգտվում են նաև 2008 թվականին օգոստոսյան պատերազմի մասնակիցները։
Զինծառայողներին Վրաստանի միջազգային օդանավակայանից մեկնել են ԱՄՆ Սան Դիեգո քաղաք, որտեղ էլ կստանան համապատասխան բուժում։
Տեղեկացնենք, որ վրացի խաղաղապահները ծառայում են 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։
Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է վրացի 29 զինծառայող։ Այս փաստը վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։
Հատկանշական է նաև, որ Վրաստանի ՊՆ-ն 2012-ին դժվարանում էր Աֆղանստանում ծառայելու նպատակով վրացի պայմանագրային զինծառայողների հավաքագրում կատարել:
Վրացական մամուլի համաձայն՝ միայն 2012-ի առաջին քառորդում ավելի քան 100 զինվորական հրաժարվել է ծառայել Աֆղանստանում: Զորացրվելու մտադրությունից նրանց հետ չի պահել անգամ պայմանագրին չհետևելու դեպքում 17 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարելու մասին օրենքը:
Հավելենք, որ նույնիսկ Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրացական ուժերն Աֆղանստանից։Սակայն կառավարությունը որոշել էր շարունակել խաղաղապահ գործունեությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն էր հայտնել Վրաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *