Թուրքիան և Ադրբեջանը Կարսում զորավարժություն են անցկացրել (ֆոտո)

Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է Ձմեռ-2014 (թուրքերեն՝ Kış-2014) զորավարժությունը։
Վարժանքներն իրականացվել են Կարսի Աքբաբա զորավարժարանում փետրվարի 18-20-ին։
Զորավարժությանը մասնակցել է 85 ադրբեջանցի զինծառայող, իսկ Թուրքիան ներկայացված է եղել շուրջ 1650 զինծառայողով։


Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է եղել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հարաբերությունների խորացումը, ստորաբաժանումների միջև համագործակցության աստիճանի բարձրացումը, վատ եղանակային պայմաններում մարտ վարելու հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը։

Ձմեռ-2014. Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Կարսում

Հրետանին՝ Կարսի թուրք-ադրբեջանական զորավարժությանը

Ուղղաթիռը հարվածում է թիրախներին Կարսում

One response to “Թուրքիան և Ադրբեջանը Կարսում զորավարժություն են անցկացրել (ֆոտո)

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն հունվարի 18-22-ը վարժանքներ է անցկացնելու Կարսում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *