Ռուսաստանում զորակոչիկներն իրենք կընտրեն ծառայության ժամկետը

Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել օրինագիծ, որը փոփոխություններ է ենթադրում զինապարտության մասին օրենքում։ Դրա ընդունման դեպքում, այսուհետ զորակոչիկները կունենան ընտրության հնարավորություն. ծառայել մեկ տարի ժամկետային, կամ երկու տարի՝ պայմանագրային ծառայության հիմունքով։ Օրինագծի բովանդակության մասին փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ Կառավարության պաշտոնական կայքում։

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

Դեռևս 2012-ի մայիսի 7-ին զինապարտության մասին օրենքում փոփոխություններ անելու ցուցում էր տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ այդ ցուցումի՝ նախագահը հանձնարարել էր զինված ուժերում ծառայող պայմանագրայինների քանակն ավելացնել տարեկան 50 000-ով։ Ներկայումս ՌԴ զիվնած ուժերում ժամկետային զինծառայության տևողությունը սահմանված է մեկ տարի։ Իսկ պայմանագրային հիմունքներով ծառայությունը շարունակել ցանկացողները պայմանագիրը կնքում են առնվազն երեք տարի ժամկետով։

Ծառայության տեսակի կամընտրականության նախաձեռնությունը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ այն նորույթ է ՌԴ զինված ուժերի համար, այլև վկայում է ռուսաստանյան բանակն աստիճանաբար պայմանագրային համալրման հիմունքներին փոխադրելու մտադրության մասին։ Թեպետ, ակնհայտ է, որ դեռևս տևական ժամանկ ՌԴ զինված ուժերի համալրումը կիրականացվի խառը սկզբունքով։

Հավելենք, որ ՌԴ զինված ուժերի զարգացման ռազմավարության համաձայն՝ 2020 թվականի դրությամբ բանակի մեկ միլիոնանոց անձնակազմից 499 200-ը պետք է լինեն պայմանագրայիններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *