ԱՄՆ-ում «խելացի» ատրճանակ են վաճառում

Armatix ամերիկյան ընկերությունը սկսել է նոր iP1 «խելացի» ատրճանակի վաճառքը։ Ինչպես արտադրողներն են ասում, այս ատրճանակը հնարավորինս կրճատելու է զենքի առևանգման ու հասարակական վայրերում դրա օգտագործման վտանգը։

Armatix iP1 «խելացի» ատրճանակը

Armatix iP1 «խելացի» ատրճանակը

Նշենք, որ զենքն աշխատում է միայն այն դեպքում, երբ հատուկ կապակցված է ժամացույցի հետ։ Նույնականացումը ատրճանակի և ժամացույցի միջև կատարվում է ռադիոհաճախականությունների միջոցով։
Ատրճանակն արժե 1399 ամերիկյան դոլար, իսկ ժամացույցի հետ միասին 1798 ԱՄՆ դոլար։
Ինչպես տեղեկացնում է Slash Gear կայքը՝ ատրճանակն աշխատում է միայն այն դեպքում, երբ ժամացույցը RFID հիշողության քարտով 35 սմ հեռավորության վրա է լինում։ Բացի այդ, ժամացույցն ու ատրճանակը կապակցվում են իրար, ու դա յուրաքանչյուր օգտագործողի համար անհատական է, այսինքն՝ ամեն մեկն ինքնուրույն կարող է տալ դրա կարգավորումները։
Եթե ժամացույցն ատրճանակի մոտ է, ապա կանաչ լույս է վառվում, ինչը նշանակում է զենքը պատրաստ է կրակի։ Զենքը կարելի է ձեռք բերել դեռևս միայն Կալիֆորնիայում։
Բացի այդ, 1798 ամերիկյան դոլարը ԱՄՆ-ում բավական բարձր գին է, քանի որ ընդհանրապես անհատները կարողանում են գնել ատրճանակներ սկսած 150-200 դոլարով։ Օրինակ՝ Beretta JXF9F51 Px4 ատրճանակն արժե 569, իսկ Glock 17-ը՝ 599 ամերիկյան դոլար։
Տեղեկացնենք, որ դեռ 2014 թվականին ներդրող Ռոն Կոնուեյը «խելացի» ատրճանակի մշակման մրցույթ էր հայտարարել։ Մասնակիցները պետք է ստեղծեին այնպիսի ատրճանակ, որ չէր կրակի, եթե լիներ ուրիշի ձեռքերում։ Հաղթողը կստանա 1 միլիոն ամերիկյան դոլար։ Այս պահին մրցույթին մասնակցելու հայտ է ուղարկել իռլանդական մի ընկերություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *