Բանակ-դպրոց համագործակցությանը նվիրված հանդիպում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում, զինված ուժերի անձնակազմից բացի, դիմել է նաև հանրապետության դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին` կարևորել բանակ-դպրոց համագործակցությունը արատավոր բարքերի դեմ պայքարի, արտաքին մարտահրավերների դիմագրավման, հայրենասիրական դաստիարակության գործում, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բանակ-դպրոց համագործակցությունը շարունակվում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին Լևոն Շանթի անվան դպրոցում նախաձեռնել էին հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը, մի շարք դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, զինղեկներ։
Քննարկումների ընթացքում կարևորվել է համարձակ, նախաձեռնող, հայրենասեր, փողոցային արատավոր բարքերից զերծ քաղաքացուն, ապագա զինվորին ու սպային կրթելու և դաստիարակելու հրամայականը։
Հանրակրթության ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում շեշտել են բանակի հետ համագործակցությունն ընդլայնելու, աշակերտներին բանակի առօրյային ծանոթացնելու նպատակով զորամասեր շարունակական շրջայցեր կատարելու, զինվորական ծառայություն անցնող շրջանավարտի կողքին լինելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *