Թունիսում լիբիական ռազմական ինքնաթիռ է վայր ընկել

Փետրվարի 20-ին Լիբիայի զինված ուժերի Ան-26 բեռնատար ինքնաթիռ է կործանվել Թունիսի տարածքում։ Նախնական տվյալներով՝ ավիավթարի հետևանքով մահացել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։

Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 11 հոգի։ Ինքնաթիռը տեղափոխում էր բժիշկների ու հիվանդների, փոխանցում է AFP լրատվական գործակալությունը։

Ան-26. Լիբիայի ԶՈւ

Ան-26. Լիբիայի ԶՈւ

Լիբիական ինքնաթիռը վայր է ընկել Թունիս քաղաքից 40 կմ հեռավորությամբ Գրոմբալիա շրջանում։ Վթարը գրանցվել է կեսգիշերին, ցամաքում տուժածներ չեն եղել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

Անտոնով Ան-26 ինքնաթիռն արտադրվել է Խորհրդային Միությունում։ Առաջին թռիչքը կատարել է 1969 թվականին։ Լիբիայի զինված ուժերի կազմում կա 9 Ան-26։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *