Ուղղաթիռակիր Վլադիվոստոկ նավն առաջին փորձարկումն է անցնելու

Ֆրանսիական STX France ընկերությունը փետրվարի վերջին կփորձարկի Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիր նավը։ Ուղղաթիռակիրը ստացել է Վլադիվոստոկ անվանումը։

Վլադիվոստոկ ուղղաթիռակիր նավը

Վլադիվոստոկ ուղղաթիռակիր նավը

Նավը Ռուսաստանի Ռազմածովային ուժերին է հանձնվելու ընթացիկ տարվա աշնանը։ Դրանից հետո ռուսական նավաշինական որևէ ընկերությունում այն կհամալրվի սպառազինությամբ։

Նշենք, որ Վլադիվոստոկն առաջին անգամ ջուրն է իջեցվել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։

Տեղեկացնենք, որ նավի հիմնական մասը կառուցվել է «Բալթյան գործարանում», որից հետո նոր տեղափոխվել է STX France –ի նավաշինարան։

Երկրորդ տիպի այդպիսի նավը կփոխանցվի Ռուսաստանին 2015 թվականին, որն արդեն ստացել է Սևաստոպոլ անվանումը։ Նավի կորպուսի ամբողջ երկարությունը 199 մետր է, լայնությունը՝ 32։ Անձնակազմը 177 մարդ է, կարող է տեղափոխել 481 ուղևոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *