Վրաստանը համաձայնեց Աֆրիկայում խաղաղապահ առաքելություն իրականացնել

Այսօր՝ փետրվարի 20-ին, Վրաստանի կառավարության նիստում քննարկել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մարտական գործողություններին Վրաստանի մասնակցության հարցը։ Կառավարությունը համաձայնություն է տվել վրացական կողմի ներգրավմանը։

Վրաստանի կառավարության նիստը

Վրաստանի կառավարության նիստը

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Թե կոնկրետ երբ Վրաստանի խաղաղապահները կներգրավվեն աշխատանքներին, պարզ կլինի մի քանի շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ-ի կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։

Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն և Եվրամիության արատաքին գործերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։

Տեղեկացնենք, որ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնում են ՄԱԿ-ի խաղաղապահները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *