Զինծառայողների շրջանում վարակ չկա. ՀՀ ՊՆ

Օրերս լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ զինուժի շուրջ հարյուր զինծառայողներ վերջին շաբաթների ընթացքում բուժում են ստացել Գորիս քաղաքի բժշկական կենտրոնում։ Հաղորդվում էր նաև, որ զինծառայողները հիմնականում շնչառական համակարգի գանգատներ ունեն, բժիշկներն էլ իբր չեն պարզել, թե ինչ հիվանդություն է։

Պարզաբանում ստանալու նպատակով Ռազմինֆոն զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Վերջինս շեշտեց. «Տարածված լուրերը, թե իբր զինծառայողների շրջանում վարակ կա, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանության նախարարությունը երբևէ չի թաքցրել, որ առողջական խնդիրներով զինծառայողներ կան ու բնականաբար բուժվում են։

Չմոռանանք, որ այս տարի ձմեռը սովորականից ցուրտ էր, զինծառայողների շրջանում մրսածության և հարբուխի դեպքեր եղել են և նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ բուժում ստանալու, ոչ մի արտառոց բան չկա, և խուճապի պատճառներ չկան»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *