Մի խումբ աշակերտներ ՀՀ ՊՆ-ում էին

Գրքի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարություն այցելեցին Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանի գլխավորությամբ։

Գրքի օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում

Գրքի օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում

Աշակերտները գրքեր նվիրեցին ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ Սեյրան Օհանյանի համար նախատեսված գրքերը խոստացան փոխանցել նախարարին և նրա անունից աշակերտներին նվիրեցին «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գիրքը։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում աշակերտները նվեր ստացան Գոհար Մարտիկյանի հեղինակած «Անկախության բանակ» կամավորական ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող«Սա Հայաստան է և վերջ» գիրքը։

Աշակերտները ծանոթացան ՊՆ վարչական համալիրին, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *