Հվ. Կորեայում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գրոհիչ

Հարավային Կորեայում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող գրոհիչ: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Հրամանատարության տվյալներով՝ վթարը եղել է այսօր, տեղի ժամանակով կեսօրին մոտ: «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ ընկել է F-16 կործանիչ: Անկման վայր է նշվում Սեուլից 235 կմ հեռավորության վրա գտնվող բրնձի դաշտը: Իսկ  Agence France-Presse-ը՝ հղում անելով փրկարարներին, նշում է, որ ընկել է А-10 գրոհիչը:

Ինքնաթիռի օդաչուն հասցրել է լքել ինքնաթիռը և փրկվել է, սակայն ստացել է վնասվածքներ: Վթարի պատճառները դեռ անհայտ են:  ԱՄՆ ներկայությունն այդ հատվածում զսպող դեր է կատարում Պհենյանի և Սեուլի միջև: Հվ. Կորեայում տեղակայված է 28.5 հազար ամերիկացի զինծառայողներ, իսկ ներկայումս ամերիկացիներն ու կորեացիները համատեղ զորավարժություններ են անցկանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *