936 մլն դոլար՝ Ռուսաստանի հնացած ռազմամթերքի ոչնչացման համար

Հնացած հրթիռների և ռազմամթերքի ոչնչացումը ՌԴ ՊՆ-ին կարժենա 27.3 մլրդ ռուբլի (936 մլն դոլար): Հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

Նախարարի խոսքերով՝ ՊՆ-ն ռազմամթերքի օգտագործումը հաշվարկում է 2.5 մլն տոննայի սահմանում, սակայն զորքերի տրամադրության տակ կա 9.5 մլն տոննա տարատեսակ ռազմամթերք. «Անհրաժեշտ է ռազմամթերքի ծավալները հավասարեցնել պահանջներին, միաժամանակ ապահովելով անվտանգ պահպանության պայմաններ»:

Ներկայումս ոչնչացված է 2794 տոննա հրթիռ և ռազմամթերք: Փետրվարին հայտարարվել էր, որ ռուսական զինապահեստներում պահպանվում է 6 տոննա ռազմամթերք, որոնցից կեսի ժամկետն անցել է և մինչև 2014թ. հունվար նախատեսվում է ոչնչացնել ժամկետանց արկերը:

2013թ.-ի սկզբին ՊՆ-ն մտադրված է ազատվել 1.7 մլն տոննա ռազմամթերքից: Իսկ ոչնչացման համար 2012թ. փետրվարից օգտագործվում է նոր սարք, որը ստացել է «Разрушитель» անվանումը: Այն մետաղական խողովակ է՝ այրող զանգվածով: Սարքը ծակում է արկի պատերը և այրում է պայթուցիչը ներսից:

ՊՆ-ն մտադրված է հատկացնել 90 մլն ռուբլի՝ զինանոցների վերանորոգման և կառուցման համար: Անվտանգության նկատառումներով գերատեսչությունը ծրագրում է ամբողջովին հրաժարվել ռազմամթերքի, հրթիռների ու պայթուցիչների բաց պահպանումից:

One response to “936 մլն դոլար՝ Ռուսաստանի հնացած ռազմամթերքի ոչնչացման համար

  1. Pingback: Փորձագետները խոսել են Սեյրան Օհանյանի՝ ԱՄՆ կատարած այցից. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *