Ծառայակցի կրակից զոհված 13 զինծառայողի հիշատակին հուշարձան՝ ԱՄՆ ռազմակայանում

ԱՄՆ-ում Ֆորտ-Հուդ ռազմակայանում քանդել են բժշկական կենտրոնի շինությունը, որտեղ էլ դեռևս 2009-ի նոյեմբերին ԱՄՆ ցամաքային զորքերի մայոր Նիդալ Հասանը կրակ էր բացել ու սպանել 13 հոգու։

Նիդալ Հասան

Նիդալ Հասան

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, քանդած շինության տեղում պատրաստվում են ծառեր տնկել ու կառուցել հուշարձան՝ զոհվածների հիշատակին։ Նախաձեռնությունն արդեն համաձայնեցվել է զոհերի հարազատների և միջադեպի հետևանքով տուժածների հետ։

Նշենք, որ Ֆորտ-Հուդ ռազմակայանը տեղակայված է Տեխասում, ԱՄՆ-ի խոշորագույն ռազմակայաններից մեկն է։ Այստեղ զինծառայողներին հիմնականում վերապատրաստում են Աֆղանստան և Իրաք ուղարկելու նպատակով։

Հիշեցնենք, որ Ֆորտ-Հուդի ռազմաբազայում որպես ռազմական հոգեբան աշխատող Հասանը 2009-ի նոյեմբերին կրակ էր բացել դեպի Աֆղանստան ուղևորությանը պատրաստվող ծառայակիցների վրա: Զոհվել էր 13, վիրավորվել՝ 32 զինծառայող: Իր գործողությունները Հասանը բացատրում է նրանով, որ դեմ է եղել Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ զորքերի մուտքին ու առկայությանը, փորձել է իր քայլով վրեժ լուծել։

2013-ի օգոստոսին Հասանին դատապարտել են մահապատժի։ Նրան մահացու ներարկում են կատարելու։ Ներկայումս նրա փաստաբանները բողոքարկում են վճիռը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *